«1926 թվականի քարտեզներով սահմանազատում և սահմանագծում իրականացնելը ընդունելի է Հայաստանի համար. դրանցով ՀՀ տարածքն ավելի քան 1000 ք/կմ ավելի է, քան հիմա». քարտեզագետ Ռուբեն Գալիչյան
Հայաստան
Ամիսներ շարունակ խոսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտության մասին, սակայն դեռ կոնկրետ քայլեր այդ ուղղությամբ չեն արվում։ Ավելին՝ պարզ չէ նաև, թե ի՞նչ քարտեզներով, ի՞նչ հիմքով պետք է կատարվեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։ Վերջերս Վալդայի համաժողովի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ քարտեզները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել միութենական հանրապետությունների միջև սահմանը խորհրդային ժամանակաշրջանում, ռուսական բանակի գլխավոր շտաբում են գտնվում, և առանց ռուսական կողմի մասնակցության ոչինչ անել հնարավոր չէ։
Հայտնի է, որ խորհրդային տարիներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանները մի քանի անգամ փոփոխվել են, և դեռ պարզ չէ, թե ո՞ր քարտեզների հիման վրա պետք է իրականացվի սահմանազատումը։ Թեմայի շուրջ Civic.am-ը զրուցեց քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի հետ։
- Պարոն Գալիչյան, ինչպես գիտեք, ամիսներ շարունակ խոսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտության մասին, վերջերս էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր անդրադարձել այդ թեմային և նշել, որ դա կարող է իրականացվել բացառապես ՌԴ միջնորդությամբ, քանի որ քարտեզները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել միութենական հանրապետությունների միջև սահմանը խորհրդային ժամանակաշրջանում, գտնվում են ռուսական բանակի գլխավոր շտաբում։ Ինչպես գիտենք, այդ սահմանները ԽՍՀՄ ժամանակաշրջանում բազմիցս փոփոխություններ են կրել։ Ո՞ր թվականի քարտեզների մասին էր խոսում նախագահ Պուտինը, և ո՞ր քարտեզներով սահմանազատում իրականացնելը ընդունելի կլինի հայկական կողմի համար։
- Մինչև չտեսնենք, թե Պուտինը ինչ քարտեզների մասին է խոսում, որևէ բան հստակ չենք կարող ասել։ 20-ական թվականներին՝ մինչև 1927 թվականը, զինվորական քարտեզներ են պատրաստվել, որոնց օրինակները մենք չունենք։ Ադրբեջանն էլ չունի։ Դրանք պահպանվում են միայն Թբիլիսիում, որն Անդրկովկասյան Դաշնության մայրաքաղաքն էր, և Մոսկվայում։ Մոսկվան մեզ դրանց պատճենը չի տվել։ 20-ական թվականներին քարտեզներ կան, որտեղ բոլոր այն տարածքները, որոնք հետո՝ 30-ական թվականներին, նվիրվեցին Ադրբեջանին, նշված էին ՀՀ տարածքում։ 1923-ին որոշում կար Կարմիր Քրդստան հիմնել, և այդ պատրվակով որոշ հողակտորներ վերցվեցին հայկական կողմից, հետո՝ 1930 թվականին, որոշեցին չեղարկել այդ որոշումը, բայց այդ տարածքները, որ այդ պատրվակով վերցվել էին, մնացին իրենց։ 20-ական թվականների սկզբի քարտեզներով այդ բոլոր տարածքները նշված են ՀՀ կազմում, իսկ 1929-ի և դրանից հետոյի քարտեզներում այդ բոլոր տարածքները նշվում են որպես Ադրբեջան։
- Պարոն Գալիչյան, մինչև ո՞ր թվականի քարտեզներով է Նախիջևանը նշված Հայաստանի կազմում։
- 1920-ականների դեկտեմբերին Ադրբեջանը որոշեց, որ Նախիջևանը և Լեռնային Ղարաբաղը լինեն Հայաստանի տարածքում, իսկ վեց ամիս հետո Ստալինը չեղարկեց այդ որոշումը։ Դրանով հանդերձ, 1926 թվականին Խորհրդային մեծ հանրագիտարանում Հայաստանի քարտեզ կա, որը պետք է հիմնված լինի զինվորական քարտեզի վրա, որտեղ Հայաստանի տարածքը հազարից ավելի քառակուսի կիլոմետրով ավելի մեծ է, քան հիմա։
- Ինչի՞ հաշվին։
- Ալ լճերի տարածքը, Տավուշում մի քանի շրջան, Արծվաշենը, Շուռնուխ գյուղն ամբողջությամբ Հայաստանի ներսում էին, այսօր Շուռնուխը սահմանի վրա է։ Բոլոր այդ տարածքները Հայաստանի տարածքում էին ժամանակին՝ մինչև 1926-27 թվականը։ Հետո աստիճանաբար դրանք հանձնվեցին Ադրբեջանին։ 1940-ականներին էլ իրենց հանձնվեց Էյվազլիի շրջանը։ Հիմա թե դրանցից ո՞ր մեկի մասին է խոսում Պուտինը՝ հայտնի չէ։
- Պարոն Գալիչյան, Լեռնային Ղարաբաղը ո՞ր թվականի քարտեզով է անցել Ադրբեջանի կազմ։
- Լեռնային Ղարաբաղը, որը իր մեջ ներառում էր Քաշաթաղը և Քարվաճառը, 1921 թվի Կովկասյան բյուրոյի որոշմամբ կարգադրվեց, որ պետք է հատկացվի Ադրբեջանին։
- Հայաստանի համար ո՞ր թվականի քարտեզներով սահմանազատում իրականացնելը կլինի ընդունելի։
- Համեմատաբար այն քարտեզներով, որը տպվել է նաև Խորհրդային հանրագիտարանի երրորդ հատորում, քանի որ Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի մասին այսօր դժվար է խոսել և վերադարձնել Հայաստանին, բայց գոնե այդ հազար քանի հարյուր քառակուսի կիլոմետրերը պետք է վերադարձվեն Հայաստանին։ Դա, կարծում եմ, նվազագույնն է, որ պետք է անել։
- Պարոն Գալիչյան, եթե նույնիսկ սահմանազատումը իրականացվի Ձեր նշած քարտեզներով, դա ենթադրո՞ւմ է արդյոք, որ մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։
- Մեկը մյուսի հետ բոլորովին կապ չունի։ Սա Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մասին է, մյուսը՝ երկրի տարածքային ամբողջականության մասին։ Մենք միայն մեր և Ադրբեջանի սահմանի մասին ենք խոսում։ Թե Ադրբեջանը ի՞նչ պայման կդնի, դա արդեն պետք է սպասենք, տեսնենք։ Մեր բանակցողները պետք է մեր իրավունքը պնդեն, որ մեզնից հողեր են պոկվել ու տրվել՝ առանց խորհրդակցելու մեր ժողովրդի հետ։
Վովա Հակոբյան