Վաղարշակ Հարությունյանը հրաժարվեց պատասխանել Օնիկ Գասպարյանի մասին հարցին․ News.am
Հարգելի լրագրողներ, այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, ես որեւէ մի հարցի չեմ պատասխանում: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողներին դիմելով ասաց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում Գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաների հայտարարությունը, արդյոք դա ռազմական հեղաշրջման փորձ է, թե ոչ:
Լրագրողների բազմաթիվ հարցերին նախարարը չպատասխանեց, միայն նշելով. «Դուք ինձ խանգարում եք»:
Լրագրողների բազմաթիվ հարցերին նախարարը չպատասխանեց, միայն նշելով. «Դուք ինձ խանգարում եք»: