Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե գալիս եմ, իմ համակիրներն են, բայց ոչ մի անգամ չեմ եղել հանրահավաքի»․ Գալուստ Սահակյան

«Եթե գալիս եմ, իմ համակիրներն են, բայց ոչ մի անգամ չեմ եղել հանրահավաքի»․ Գալուստ Սահակյան
Հայաստան
14:08, 05 март 2021
«Գլխավոր շտաբի հայտարարությունը պարզապես հայտարարություն էր, քաղաքականության հետ կապ չունեցող։ Եթե մեր երկիրը։ Եթե մեր երկիրը վտանգի մեջ է՝ բանակը ոտքի վրա պիտի լինի», - այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:

Լրագրողների հարցին՝ արդյո՞ք այդ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ էր, Սահակյանն ասաց. «Ոչ։ Ռազմական հեղաշրջման փորձ կլիներ, երբ բանակը քաղաքում կանգնած լիներ»։

Անդրադառնալով «Հանուն փրկության շարժման» հանրահավաքներին իր մասնակցությանը՝ Գալուստ Սահակյանն ասաց․  «Եթե Բաղրամյան փողոց շատ մարդ է գալիս՝ դրա մեջ նաեւ ես կամ», և ավելացրեց․ «Ոչ մի անգամ չեմ եղել, բայց չեմ էլ կարծում պարտադիր է իմ այնտեղ լինելը, իմ փոխարեն շատ մարդիկ են գալիս»։

Հարցին, թե աջակցու՞մ է Բաղրամյանի ցուցարարներին, ԱԺ նախկին նախագահն ասաց․ «Եթե գալիս եմ, ուրեմն իմ համակիրներին են»։
Լրագրողի դիտարկմանը, որ մի շարք ՀՀԿ-ականներ 2018 թվականի իրադարձությունների ժամանակ քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին եւ հարցին՝ արդյո՞ք նրանց վրա ճնշում եղել է, Սահակյանը արձագանքեց. «Չեմ կարծում, որ ճնշում եղավ։ Երբ մի կողմը մի քիչ ուժեղանում է, մարդիկ սկսում են տարբերակվել»։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Սահակյանն ասաց. «Չեմ կարծում, որ արտահերթ ընտրություններ կլինեն։ Այն ուղին, ինչը մեր ստեղծած շարժումն առաջ է գնում. Վազգեն Մանուկյան, մեկ տարի։ Եթե այսպես կոչված՝ վարչապետը մասնակցի ընտրություններին, մենք ընտրությանը չենք մասնակցելու, երկար պատմություն է, այդպես ենք մենք կարծում»։