Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ունենք ծայրահեղ ծանր վիճակում 307 և թոքային օդափոխության սարքերին միացված 152 մարդ․ Անահիտ Ավանեսյան

Այսօր մինչև կառավարության նիստին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է ցավով արձանագրի, որ նոր տիպի կորոնավիրուսի համաճարակային վիճակը ՀՀ-ում ծայրահեղ լարված է և խնդրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին ներկայացնել  վերջին  տվյալները։

Նախարարն ասաց, որ երեկ իրականացվել է 15 818 թեստավորում, որից դրական դեպք հայտնաբերվել է 2307-ը, ցավոք սրտի արձանագրվել է 38 մահ։

«Ունենք 962 առողջացած քաղաքացիներ, այս պահին ՀՀ-ում մոբիլիզացված են 27 բժշկակն կենտրոններ, որոնք սպասարկում են քովիդ պացիենտներին։ Ընդհանուր առմամբ 3050 մահճակալ այս պահին գրեթե անընդհատ պրակտիկորեն զբվաղված է։ Մենք ունենք ծանր վիճակում գտնվող 1088 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 307 և թոքային օդափոխության սարքերին միացված 152 քաղաքացի»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։ 

Նա նշեց, որ այս շտամի առանձնահատկությունն է, որ այն թե՛ հիվանդության ծանրության առումով, թե՛ վարակելիության առումով, և թե՛ տարիքային առումով իսկապես մեզ ավելի ծանր վիճակում է դնում։ 

«Այս պահին ունենք 122 հղի, որոնք հոսպիտալացված են։ Նրանցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։