Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոր մանրամասներ՝ հոկտեմբերի 14-ին Արցախում թշնամու կրակից վիրավորում ստացած 6 զինվորների վիճակի և դեպքի մասին

Նոր մանրամասներ՝ հոկտեմբերի 14-ին Արցախում թշնամու կրակից վիրավորում ստացած 6 զինվորների վիճակի և դեպքի մասին
Հայաստան
12:47, 28 октябрь 2021
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նոր մանրամասներ է հայտնել հոկտեմբերի 14-ին Արցախի սահմանին տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, որի հետևանքով 6 զինծառայող վիրավորում էր ստացել։

Հոկտեմբերի 14-ին, Արցախի պաշտպանության բանակը հաղորդել էր, որ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել ՊԲ մարտական հենակետներից մեկի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում են ստացել 6 զինծառայողներ:

Այս միջադեպից հետո Արցախի նախագահի խորհրդականները մեկնաբանություն էին տվել, որով տեղեկացրել էին, որ հարվածը հասցվել է ԱԹՍ-ի միջոցով: Ըստ Աբրահամյանի՝ ստացվում է, որ տեղի է ունեցել ոչ թե հրազենային, այլ ԱԹՍ-ի արկի բեկորային վիրավորում:

Դեպքից մեկ օր հետո, ՊԲ փոխանցմամբ, ադրբեջանական զինված ստորաբաժանումները կրակ էին բացել նաև այդ պահին առաջնագծում գտնվող ՊԲ շտապ օգնության մեքենայի ուղղությամբ:

Քանի որ դեպքի հետ կապված հակասական տեղեկությունները շատ էին, պատգամավորը գրությամբ դիմել էր ՊՆ-ին։

Պաշտպանության նախարարը պատասխան գրությամբ տեղեկացրել է, որ 6 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է՝ Ալբերտ Սարուխանյանի վիճակը ծանր է, Խաչիկ Գևորգյանի վիճակը միջին ծանրության է, Քաջիկ Արշակյանի վիճակը բավարար է, Հրայր Հակոբյանի վիճակը ծանր է, Էդգար Հովակիմյանի վիճակը բավարար է, Լեռնիկ Չախիֆալակյանի վիճակը ծանր է։

ՊՆ-ն նաև տեղեկացրել է, որ 6 զինծառայողներից մեկը ստացել է հրազենային, հինգը՝ բեկորային վիրավորումներ։

Այդ օրերին խոցված շտապ օգնության մեքենայի մասով էլ ՊՆ-ն հայտնել է, որ միջադեպի հետևանքով վնասվել է միայն մեքենան, իսկ մեքենայում գտնվող անձինք չեն տուժել։