Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոց

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոց
Հայաստան
15:52, 29 октябрь 2021
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր: Այս մասին հայտնում են ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Առողջապահության նախարարը շրջայց է կատարել հիվանդանոցում, ծանոթացել կլինիկաների գործունեությանը, տեսակցել հոկտեմբերի 12-ին Covid-19-ի հետևանքով մահացած ծննդկանի նորածնին, հետաքրքրվել փոքրիկի առողջական վիճակով:

Այցի ընթացքում ուշադրության կենտրոնում էր երեխաների շրջանում կորոնավիրուսային հիվանդությամբ, ինչպես նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված հոսպիտալացումների աճը, պացիենտների բուժման ընթացքը: