Քաղաքացիակենտրոն
լրատվություն

44 մահ՝ 1 օրում․ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է ծանր մնալ

44 մահ՝ 1 օրում․ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է ծանր մնալ
Հայաստան
11:18, 31 октябрь 2021
Հոկտեմբերի 31-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1587 նոր դեպք:

Երեկ կատարվել  է 16578 թեստավորում: Առողջացել  է 1586 մարդ: Գրանցվել  է կորոնավիրուսից 44 մահվան դեպք:

Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 308326 դեպք, որոնցից 269100-ը` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31603 պացիենտ:


Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6328 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1295 է: Ընդհանուր կատարվել է 2.097421 թեստավորում։