Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աբովյան համայնքում հիմնանորոգվել և ասֆալտապատվել են Հատիսի և Հանրապետության պողոտաները

Աբովյան համայնքում հիմնանորոգվել և ասֆալտապատվել են Հատիսի և Հանրապետության պողոտաները
Հայաստան
09:52, 01 ноябрь 2021
Կոտայքի մարզի Աբովյան համայնքում սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվել և ասֆալտապատվել են քաղաքի գլխավոր ճանապարհները՝ Հատիսի և Հանրապետության պողոտաները:
 
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ մարզպետի և Աբովյան համայնքի ղեկավարի ուղեկցությամբ ծանոթացել է իրականացված աշխատանքներին:
 
Երկու ծրագրի ընդհանուր բյուջեն արժեցել է 654.627.050 դրամ: Պետական բյուջեի աջակցությամբ Կոտայքի մարզում միայն այս տարի 89 սուբվենցիոն ծրագիր է հաստատվել: Դրանց մի մասն արդեն ավարտվել են, մի մասն ընթացքի մեջ են: