Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի այլ թեկնածու չի ընտրելու․ 1in.am

Արցախյան երկրորդ պատերազմից հետո ունենք բազմաթիվ հումանիտար խնդիրներ, և գործադիրն էլ պարբերաբար ներկայացնում է սոցիալական աջակցության ծրագրերի փաթեթներ։ Որքանո՞վ են այս ծրագրերն արդյունավետ․ «Առաջին լրատվական»-ի հարցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը պատասխանեց․ «Պատերազմից հետո բավականին սոցիալական խնդիրներ են առաջացել, և այս պահի դրությամբ կառավարությունը սոցիալական աջակցության շուրջ 15 ծրագիր է իրականացնում։ Այսօր ավելի քան 25 միլիարդ դրամի սոցիալական աջակցություն է տրամադրվել։

Իհարկե, ծրագրերն ավելանալու են ու շարունակական են լինելու։ Նախատեսվում է ևս շուրջ 30 միլիարդ դրամի սոցիալական աջակցություն տրամադրել։ Բնականաբար, այս մասով շահարկումերը շատ են տարբեր լրատվամիջոցների կողմից, բայց պետք է ասել, որ սոցիալական աջակցությունը շարունակական պրոցես է, այլ ոչ թե մեկքայլանի գործողություն։ Որոշ դեպքերում, այո, որոշակի հապաղումներ լինում են՝ ելնելով տարբեր պատճառներից, բայց, եթե անձինք անհատապես դիմում են կամ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն, կամ մեր հանձնաժողովին, շատ արագ լուծվում են այդ խնդիրները»։