Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կենսաչափական անձնագրերում նախատեսում ենք դիզայնի փոփոխություն, էջերի ավելացում. Ֆիդանյանը՝ Անդրանիկ Քոչարյանին

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջետային քննարկումների ժամանակ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը նշեց, որ անձնագրերի վավերականության ժամկետի փոփոխությունը վերաբերում է բացառապես հին անձնագրերին, քանի որ մինչև 2022թ. ավարտը և 2023թ. սկիզբը նախատեսվում է անցում կատարել կենսաչափական տվյալներ տրամադրող անձնագրերին:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ճշտող հարցին, թե այսօրվա կենսաչափականը և վաղը սպասվող կենսաչափականը նո՞ւյնն են լինելու, թե՞ ինչ-որ տարբերություններ կան, փոխոստիկանապետը պատասխանեց. «Իրավական առումով դրանք լիովին նույնն են լինելու: Սակայն մենք նախատեսում ենք նաև դիզայնի փոփոխություն, նախատեսում ենք էջերի ավելացում, որը շատ ավելի երկարաժամկետ օգտագործման հնարավորություն կտա քաղաքացիներին»: 
Արձագանքելով՝ Անդրանիկ Քոչարյանը նկատեց. «Այսինքն՝ տարբերություն կա»: