Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացրել «Երեւանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում. խոսնակ

Քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացրել «Երեւանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում. խոսնակ
Հայաստան
19:27, 01 ноябрь 2021

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Քանի որ թեմայի վերաբերյալ մի քանի լրատվամիջոց այսօր հարցում է արել, հարկ եմ համարում հայտնել հետեւյալը.
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ 14.09.2021թ. տված հանձնարարականի հիման վրա քաղաքապետարանի աշխատակազմի Վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացրել «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում։
Ուսումնասիրության նյութերը 29.10.2021թ. փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ բոլոր հանգամանքները պարզելու եւ համապատասխան ընթացք տալու համար։