Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջրամբարների կառուցումը քանի՞ տոկոսով կբարելավի ոռոգվող հողատարածքների չափը. Արուսյակ Մանավազյանը՝ ՏԿԵ նախարարին

Ջրամբարների կառուցումը քանի՞ տոկոսով կբարելավի ոռոգվող հողատարածքների չափը. Արուսյակ Մանավազյանը՝ ՏԿԵ նախարարին
Հայաստան
13:46, 02 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանն անդրադարձավ 2020, 2021 և 2022 թվականներին հիմնանորոգված և հիմնանորոգվելիք կամուրջների վրա ծախսվող գումարների չափին և, դիմելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, հետաքրքրվեց. «2022 թվականին 4 կամրջի հիմնանորոգման համար կծախսվի նույնքան՝ 1 մլրդ 101 մլն դրամ, ինչ 2021 թվականին կառուցվող 17 կամրջի համար: Ինչո՞վ է բացատրվում այս անհամաչափությունը»:

Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերում էր ջրամբարների կառուցմանը, որում, նրա խոսքով, բացակայում են գնահատման ցուցանիշները. «Օրինակ՝ ջրամբարների կառուցումը քանի՞ տոկոսով կբարելավի ոռոգվող հողատարածքների չափը»:

Առաջին հարցի առնչությամբ նախարարը նկատեց, թե առաջին հայացքից է ընդամենը տպավորություն ստեղծվում, թե խնդիր կա, թե ինչպես է 17 կամրջի և 4 կամրջի հիմնանորոգման համար գրեթե նույնքան գումար ծախսվում. «Սակայն խնդիրը օբյեկտների տարբերության, չափերի, բարդության, իրականացվող ծավալի աշխատանքն է, այլ որևէ խնդիր չկա»:

Ինչ վերաբերում է ջրամբարներին, Գնել Սանոսյանը նշեց, որ հաշվարկներն ամբողջովին կան բոլոր 15 ջրամբարների համար, թե յուրաքանչյուրի կառուցման դեպքում քանի հազար հեկտար տարածք կդառնա ոռոգելի. «Սակայն այս ջրամբարներին զուգահեռ պետք է նաև համակարգերը կառուցվեն, որպեսզի հասնենք ջրամբարի կառուցման առումով մեր վերջնական նպատակին: Տեղեր կան, որ այդ համակարգերը զուգահեռ ենք կառուցում, տեղեր կան, որ պետք է ջրամբարը կառուցենք, հետո նոր համապաատսխան ենթակառուցվածքները»: