Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սամվել Բաբայան. Վստահ եղեք` որևիցե պատերազմի վտանգ չկա մոտակա 4 տարին․ azatutyun.am

Սամվել Բաբայան. Վստահ եղեք` որևիցե պատերազմի վտանգ չկա մոտակա 4 տարին․ azatutyun.am
Հայաստան
14:17, 02 ноябрь 2021
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նոր պատերազմի հավանականություն չի տեսնում, համենայն դեպս ապագա 4 տարում, քանի դեռ ռուս խաղաղապահները տեղակայված են Լեռնային Ղարաբաղում: Ճանապարհների կոմունիկացիա նույնպես, ըստ նրա, առաջիկա 4-5 տարիներին չի լինելու:

Սամվել Բաբայանն «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» հյուրն է:

«Մենք պետք է հասցնենք ուժեղ բանակ ունենալ»

Հարցին` պատերազմի նոր հավանականություն տեսնո՞ւմ է, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը պատասխանեց. «Ես համարում եմ, որ պատերազմի վտանգ չկա, քանի որ Ռուսաստանը դեռ 4 տարի Ղարաբաղում է լինելու, և որևէ մի պատերազմ նույնն է, թե Ռուսաստանի դեմ պատերազմ սկսեն, Ադրբեջանը դա լավ գիտակցում է:

Վստահ եղեք` որևիցե պատերազմի վտանգ չկա մոտակա 4 տարին, նրանից հետո մենք պետք է հասցնենք ուժեղ բանակ ունենալ և աջակցենք ամեն ձև, որ Ռուսաստանն այդ մանդատը վերցնի Արցախում»: