Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաշվեքննիչ պալատը նախատեսում է իրականացնել 69 նոր հաշվեքննություն

Հաշվեքննիչ պալատը նախատեսում է իրականացնել 69 նոր հաշվեքննություն
Հայաստան
16:39, 03 ноябрь 2021
ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղար Հայկ Ավագյանը խորհրդարանին է ներկայացրել պալատի բյուջետային հայտը:

Հաշվեքննիչ պալատն իրականացնում է Հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում հաշվեքննության բյուջետային ծրագիրը՝ երկու միջոցառմամբ: Կտրամադրվի 1 մլրդ 49 մլն 227 հազար դրամ: Հատկացումների գերակշիռ մասն ուղղվելու է կառույցի աշխատակիցների վարձատրությանը:

Ոչ ֆինանսական ցուցանիշները բարձրաձայնելով՝ Հայկ Ավագյանը տեղեկացրել է, որ Հաշվեքննիչ պալատը նախատեսում է իրականացնել 69 նոր հաշվեքննություն: