Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընթացքի մեջ են Արագածոտնի մարզի Գառնահովիտ համայնքի մոդուլային նոր դպրոցի կառուցման շինարարական աշխատանքները

Ընթացքի մեջ են Արագածոտնի մարզի Գառնահովիտ համայնքի մոդուլային նոր դպրոցի կառուցման շինարարական աշխատանքները
Հայաստան
18:59, 04 ноябрь 2021
Ընթացքի մեջ են Արագածոտնի մարզի Գառնահովիտ համայնքի մոդուլային նոր դպրոցի կառուցման շինարարական աշխատանքները:

Ծրագրի ֆինանսավորումն իրականցնում է ՀՀ կառավարությունը՝ «Ապահով դպրոց» ծրագրի «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառման շրջանակում:

Նորակառույց դպրոցում առկա կլինեն կրթական գործընթացն արդյունավետ կերպով կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Այն կունենա հարմարավետ դասասենյակներ, առարկայական լաբորատորիաներ, մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, բացօթյա սպորտհրապարակ:

Մոդուլային դպրոցները նախատեսված են մինչև 100 աշակերտի համար: Ընտրվել են այն դպրոցները, որոնք տվյալ բնակավայրում միակ կրթական օբյեկտներն են, ունեն սեյսմակայունության խնդիրներ և դրանց նորոգումը կամ վերակառուցումը քաղաքաշինական նորմերով արգելվում է և տնտեսապես արդյունավետ չէ: