Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արագածոտնի մարզի Կարբի համայնքում շինարարական եռուզեռ է. համայնքում այս տարի 5 սուբվենցիոն ծրագիր է իրականացվում

Արագածոտնի մարզի Կարբի համայնքում շինարարական եռուզեռ է. համայնքում այս տարի 5 սուբվենցիոն ծրագիր է իրականացվում
Հայաստան
19:01, 04 ноябрь 2021
2021թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ակտիվ կերպով ընթանում են Կարբի համայնքում ՏՏ դպրոցի և ուսումնական կենտրոնի շենքի հիմնանորոգման շինարարական աշխատանքները: Շինությունը ձեռք է բերվել նախորդ տարի՝ կրկին սուբվենցիոն ծրագրով /կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ:

ՏՏ դպրոցը նախատեսված է լինելու շուրջ 100 աշակերտի համար: Ընդունվել կարող են ոչ միայն Կարբիի, այլև մյուս բնակավայրերի` ինֆորմացիոն տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրություն ունեցողները:

Մի հատվածը առանձնացած է լինելու մշակութային գործունեության համար, որտեղ տեղակայվելու է նաև գրադարան:

Ծրագրի արժեքը 32մլն դրամ է, որի 40%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 35%-ը կներդնի համայնքը, 25%-ը այլ ներդրողի կողմից է կատարվելու: 

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: