Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 5 դեպք

Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 5 դեպք
Հայաստան
21:18, 04 ноябрь 2021
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողներն ու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները նոյեմբերի 4-ին համատեղ մշտադիտարկել են մայրաքաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔՏՀԱ Տեսչական մարմինը, մանրամասնելով, որ դիտարկվել է էրեբունիով և Նուբարաշենով կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 66 տրանսպորտային միջոց։ Դրա արդյունքում Տեսչական մարմինը հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 5 դեպք։ Վարորդների և ուղևորների կողմից դիմակ չկրելու հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Նշվում է, որ հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը շարունակական կլինի։