Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ զինծառայող է զոհվել

Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ զինծառայող է զոհվել
Հայաստան
13:10, 05 ноябрь 2021
Միջադեպը տեղի է ունեցել սահմանապահ ծառայության «Ղազախ» դիվիզիայի տարածքում` դաշտային վարժանքների ժամանակ։

Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ զոհվել է զինծառայող: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության զինծառայող Թուրալ Ահմեդովը նռնականետից կրակոցի ժամանակ բեկորային վնասվածք է ստացել և մահացել։ 

Միջադեպը տեղի է ունեցել սահմանապահ ծառայության «Ղազախ» դիվիզիայի տարածքում` դաշտային վարժանքների ժամանակ։

Ադրբեջանի Պետական սահմանային ծառայությունը և գլխավոր դատախազությունը քննչական միջոցառումներ են իրականացնում։