Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Որոշ քաղաքական ուժերի մոտ «մելիքության» հոգեբանություն է. անվտանգության հարցերը չպետք է դառնան քաղաքական թատերաբեմ»․ Վիգեն Խաչատրյան

«Որոշ քաղաքական ուժերի մոտ «մելիքության» հոգեբանություն է. անվտանգության հարցերը չպետք է դառնան քաղաքական թատերաբեմ»․ Վիգեն Խաչատրյան
Հայաստան
16:33, 06 ноябрь 2021
«Միջա՞նցք, թե՞ ճանապարհ, ո՞րը պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը․ 3+3, 3+2, 5+3 թեմայով քննարկում է կազմակերպվել Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայակական կենտրոնի թինք-թենք վերլուծական կենտրոնի կողմից։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը նշեց, որ երբ խոսում ենք մեր պատմական հայրենիքի մասին, նկատում ենք, որ դարերի ընթացքում, այն տարածքներում, որտեղ հայերը ապրել են որպես բնիկներ, գնալով հայաթափվել են։ «Արևմտյան Հայաստանը հայաթափված է, Նախիջևանը Խորհրդային Միության ընթացքում հայաթափվեց, 88 թվականի շարժումը բերեց նրան, որ Դաշտային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափվեց, հիմա էլ՝ Ղարաբաղի մի զգալի մասը։ Առաջնային խնդիր պետք է դնել հայաթափման կանխումը։ Այդ առումով, գտնում եմ, որ Հայաստանը պետք է միշտ ասի, որ որպես պետություն, ես միշտ պետք է երկխոսեմ Ադրբեջանի հետ այդ հարցով։ Մենք պետք է հանդես գանք որպես երկխոսությանը պատրաստ պետություն, որը խնդիրներ ունի քննարկելու իրենց հետ, բայց դա չի նշանակում, որ ես ենթադրում եմ, որ կհասնենք համաձայնության, բայց դա շատ էական է, որ մենք ընկալվենք որպես երկխոսությանը պատրաստ կողմ», - ասաց Վիգեն Խաչատրյանը։

Խաչատրյանը կարևորց նաև այն,որ ժամանակին, Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը մեր մելիքությունների վրա են կառուցել իրենց քաղաքականությունը, ոչ թե հայկական պետության։ «Հիմա էդ մելիքության հոգեբանությունը հայաստանյան քաղաքական դաշտից պետք է հանել։ Կարծում եմ, Հայաստանի արտաքին քաղաքական հարցերը՝ կապված Արցախի հարցի, անվտանգության հարցի հետ չպետք է դառնան քաղաքական պայքարի թատերաբեմ և իշխանության համար պայքարի ճանապարհ։ Եվ իմ համար ակնհայտ է, որ շահագրգիռ պետությունները անընդհատ փորձելու են Հայաստանում այդ «մելիքներին» գտնել։ Կարծում եմ, որ սփյուռքում դիմադրողական շարժումներ են սկսում ու՞մ դեմ՝ Հայաստանի իշխանությունների։ Ոչ թե, որ միջանցք չլինի, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծել և այլն, այլ ընդդեմ Հայաստանի իշխանությունների։ Սա մեր ազգին ու ժողովրդին ծիծաղելի վիճակի մեջ է դնում։ Սա արդեն մեր թշնամիներին է պետք։ Այն թեզը, թե Հայաստանի պետությունը վտանգված է, համարում եմ մեռելածին գաղափար։ Բացառված է դա։ Հայաստանի սուվերենությունը, ինքնիշխանությունը ոչ ոք հարցականի տակ չի կարող դնել, որովհետև այլ հասարակություն ունենք հիմա», - ասաց Վիգեն Խաչատրյանը։