Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մանկապարտեզներում ընդունելության սահմանափակումները մտցրել է Առողջապահության նախարարությունը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգները . Հայկ Մարության

Մանկապարտեզներում ընդունելության սահմանափակումները մտցրել է Առողջապահության նախարարությունը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգները . Հայկ Մարության
Հայաստան / Պաշտոնական
16:34, 06 март 2021
Հայկ Մարությանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում,որտեղ ասված է. 
«Առավոտից տարածվում է անհեթեթ ինֆորմացիա Երևանի մանկապարտեզներում երեխաների ընդունելության հետ կապված: 
Մենք բազմիցս անդրադարձել ենք այդ խնդրին: Հասկանալով ծնողների օբյեկտիվ անհանգստությունը՝ ևս մեկ անգամ կտամ պարզաբանում: 
Համայնքային մանկապարտեզներում ընդունելության և հաճախման սահմանափակումները մտցրել է Առողջապահության նախարարությունը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգները: 
Երևանի քաղաքապետարանը իրավունք չունի խախտել նախարարության այդ որոշումը: 
Հենց Առողջապահության նախարարությունը վերացնի սահմանափակումները, Երևանի մանկապարտեզները անմիջապես կընդունեն ևս մոտ 7000 երեխա»: