Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսի դեմ պատվաստման IQR կոդերը ճանաչվել են նաև ԵՄ երկրների կողմից. Անահիտ Ավանեսյան

Կորոնավիրուսի դեմ պատվաստման IQR կոդերը ճանաչվել են նաև ԵՄ երկրների կողմից. Անահիտ Ավանեսյան
Հայաստան
13:56, 08 ноябрь 2021
«Արդեն իսկ ավարտվեց ԵՄ-ի հետ փոխճանաչման գործընթացը և մեր հավելվածի ներքո գործող IQR կոդերը ճանաչվել են նաև ԵՄ երկրների կողմից»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստումներին և ըստ այդմ տրվող IQR կոդերին: 

«Բժշկիների մասով չունենք հիվանդացության ցուցանիշ, որովհետև առողջապահության նախարարության ենթակայությամբ COVID սպասարկող մեր բժիշկները մոտ 90 տոկոսով պատվաստված են: Եվ հստակ տեսնում ենք կորելացիան` պատվաստված քաղաքացիների և հիվանդացության նրանց դեպքերի միջև»,-նշեց նախարարն ու հավելեց, որ առաջիկայում կներկայացնեն թե՛ պատվաստվածների շրջանակում հիվանդացության դեպքերն ինչպիսին են և կհրապարակեն նաև կորոնավիրուսից մահվան դեպքերի, թե՛ սեռատարիքային կազմը, թե՛ պատվաստված լինելու հանգամանքը. «Հղիների շրջանում պատվաստումները շատ ցածր են և կոչ եմ անում խորհրդակցել հսկող բժշկի հետ և նրա խորհրդատվության արդյունքում անպայման պատվաստվել, որովհետև մենք արձանագրում ենք, որ հղիների մեջ ունենք կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքեր»: