Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռինդ գյուղում կասեցվել է պանրի արտադրության առանձին գործառույթը

Ռինդ գյուղում կասեցվել է պանրի արտադրության առանձին գործառույթը
Հայաստան
17:03, 08 ноябрь 2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Կամարի» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, գ. Ռինդ):
 
Պանրի առկա խմբաքանակից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր հետազոտության, որի արդյունքում, «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձարկման արձանագրության համաձայն, «Լոռի» պանրի նմուշը ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի մասին պահանջներին:
 
«Կամարի» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: