Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի  հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Հայաստան
17:10, 09 ноябрь 2021
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ313+000-կմ316+350 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Նորոգվող մոտ 3.5կմ-ը գտնվում է Կապան-Քաջարան հատվածում։ 
  • Կապալառուն՝ «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն, միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարել է ճանապարհային ծածկի ֆրեզում, փոսային նորոգումներ, տեղադրվել է հարթեցնող շերտ, երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկ։ Կտեղադրվեն ազդանշանային սյուներ, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։
  • Շինաշխատանքների ավարտը նախատեսված է մինչև սույն թվականի նոյեմբերի 30-ը։ 
  • Աշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։