Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սատարենք մեր հերոսներին» կազմակերպությունը շտապօգնության 5 մեքենա է նվիրել պաշտպանության բանակին

Artsakh Publiс TV հայտնում է․
««Սատարենք մեր հերոսներին» կազմակերպությունը շտապօգնության 5 մեքենա է նվիրել պաշտպանության բանակին։
Պատերազմին հաջորդած վերականգնողական ծանր փուլում էլ Արցախի կողքին են մեր սփյուռքահայ բարեկամները:
Ասում են՝ ավերակներից պետք է ազատենք ոչ միայն Արցախը, այլեւ մեր միտքն ու հոգին:
Տունը Շուշիում թողած եւ այսօր տեղահանված ընտանիքների համար տներ կառուցելու ծրագրեր կազմող բարերարը վստահ է՝ վաղ թե ուշ ինքն էլ իր տունն է գնալու: Իսկ մինչ այդ՝ վերքերը բուժող Պաշտպանության բանակի կողքին են: 
Այս փուլում «Սատարենք մեր հերոսներին» կազմակերպության միջոցով շտապօգնության 5 մեքենա են նվիրել ռազմական հայրենյաց պաշտպաններին»: