Հայաստանում 2022 թվականի փետրվարից նախատեսվում է անցում կատարել էներգետիկ շուկայի ազատականացմանը. Գնել Սանոսյան

Հայաստան
«Էներգետիկ ոլորտում ընթացիկ աշխատանքներ են կատարվում, ինչը համընկել էր նաև ատոմակայանի վերանորոգման աշխատանքների հետ, և որոշակի դժվարություններ էին եղել, ինչի արդյունքում մի քանի օր ուշ ատոմակայանը միացվեց համակարգին, սակայն այժմ ամեն ինչ նորմալ է»,- իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելու ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Վերջինս տեղեկացրեց, որ Հայաստանում 2022 թվականի փետրվար ամսից նախատեսվում է անցում կատարել էներգետիկ շուկայի ազատականացմանը։ «Այդ շուկայի ազատականացումը մեր երկրի համար նորություն է, և այժմ մենք պատրաստվում ենք դրան։ Արդեն մի շարք քննարկումներ ենք ունեցել ոլորտի և՛ պետական, և՛ մասնավոր գործընկերների հետ։ Հանդիպումներն ամեն շաբաթ են լինում, որպեսզի կարողանանք նորմալ նախապատրաստվել»,- ասաց Գնել Սանոսյանը։
Նա տեղեկացրեց, որ շարունակվում են ենթակայանների կառուցման աշխատանքները՝ Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան։
Շարունակվում են նաև ԱՅԳ-1 200ՄՎտ, Մասրիկ-1 55ՄՎտ հզորությամբ արևային կայանների կառուցման ծրագրերը, էլեկտրաէներգետիկական շուկայի նոր գործիքակազմը հնարավորություն կստեղծի մրցակցային տարրերի ներդրմանը, ինչպես նաև կխթանի էլեկտրաէներգետիկայի միջսահմանային առևտրի զարգացմանը։