Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդլայնվել է Արագածոտնի մարզի Թալին համայնքի փողոցների գիշերային լուսավորության համակարգը

Ընդլայնվել է Արագածոտնի մարզի Թալին համայնքի փողոցների գիշերային լուսավորության համակարգը
Հայաստան
15:02, 11 ноябрь 2021
Սուբվենցիոն ծրագրով ընդլայնվել է Արագածոտնի մարզի Թալին համայնքի փողոցների գիշերային լուսավորության համակարգը, կառուցվել է էլեկտրաէներգիայի ֆոտովոլտային կայան:

Նորակառույց լուսավորության ցանցի  երկարությունը 1.3 կմ է, որում տեղադրվել են 36 սյուներ և էներգոխնայող լուսադիոդային լամպեր:

Ծրագրի արժեքը շուրջ 9 միլիոն 377 հազար դրամ է, որի 55-%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 45-%-ը կներդնի համայնքը: 

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: