Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդլայնվել է Բյուրական համայնքի գազի ներքին ցանցը

Ընդլայնվել է Բյուրական համայնքի գազի ներքին ցանցը
Հայաստան
14:37, 12 ноябрь 2021
Բյուրական համայնքում կառուցվել է շուրջ 530մ երկարությամբ գազատար, արդյունքում՝ համայնքի ևս 75 ընտանիք հնարավորություն կունենա օգտվել բնական գազից:

Ծրագրի արժեքը 6 միլիոն 360 հազար դրամ է, որի 50-%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 50-%-ը կներդնի համայնքը: 

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: