Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախատեսվում է Երեւանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել քաղաքապետի տեղակալի հաստիքով

Նախատեսվում է Երեւանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել քաղաքապետի տեղակալի հաստիքով
Հայաստան
22:33, 12 ноябрь 2021
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 12-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Առաջարկվում է Երեւանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երեւանի քաղաքապետի տեղակալի հաստիքով: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ քաղաքապետն իր տեղակալի միջոցով հնարավորություն կունենա արդյունավետ համակարգել ճարտարապետաքաղաքաշինական միավորները: Որոշ նեղ մասնագիտական գիտելիքներ պահանջող գործառույթները քաղաքապետարանը կտեղափոխի անվանի եւ փորձառու ճարտարապետների կոլեգիալ որոշումների ընդունման դաշտ:

Օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է պատգամավորների դրական եզրակացությանը:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթին: