Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշոցք և Մեծ Սեպասար բնակավայրերում ասֆալտապատվել է շուրջ 4000 քմ ճանապարհ

Աշոցք և Մեծ Սեպասար բնակավայրերում ասֆալտապատվել է շուրջ 4000 քմ ճանապարհ
Հայաստան / Տնտեսություն
23:02, 12 ноябрь 2021
Ավարտին են մոտենում Աշոցք համայնքի Աշոցք և Մեծ Սեպասար բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանաներում. տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից:

Պետություն-համայնք համագործակցության  արդյունքում և 62 մլն 182 հազար դրամ գումարի շրջանակներում ասֆալատապատվել է շուրջ 4000 քառակուսի մետր ճանապարհ։ Գումրարի 45 տոկոսն հատկացնելու է պետությունը, 55-ը՝ համայնքը։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Լենճանշին» ՍՊԸ։