Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանին սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն․ իրադրությունը շարունակում է լարված մնալ․ ՊՆ

Սահմանին սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն․ իրադրությունը շարունակում է լարված մնալ․ ՊՆ
Հայաստան
16:15, 14 ноябрь 2021
Նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ։
Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ներկա պահին, ռուսական կողմի միջնորդությամբ, ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ։