Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արագածոտնի մարզպետարանում ամփոփվել են նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, ներկայացվել են առաջիկա անելիքներն ու խնդիրները

Արագածոտնի մարզպետարանում ամփոփվել են նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, ներկայացվել են առաջիկա անելիքներն ու խնդիրները
Հայաստան
17:45, 15 ноябрь 2021
Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի գլխավորությամբ այսօր կայացած աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են մարզպետի տեղակալ Տիգրան Եղիազարյանը, մարզպետի օգնական Մերի Բադալյանը և մարզպետարանի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները: 

Հողաշինության և հողօգտագործման ոլորտի պատասխանատու Գրիգոր Մանուկյանը մարզպետին զեկուցել է միջգերատեսչական և մարզային հանձնաժողովների քննարկմանը ենթակա հողաշինարարական գործերի, ոլորտում իրականացված ուսումնասիրությունների ընթացքը:

Մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը հանձնարարել է հողաշինարարական գործերի  փաթեթներն էլ ավելի մանրակրկիտ ուսումնասիրել, որպեսզի հողի կատեգորիայի փոփոխությունները, հողհատկացումները և մնացած գործընթացներն առավել նպատակային իրականացվեն:

ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանը ներկայացրել է  սպորտի բնագավառում մարզիկների գրանցած հաջողությունները, դպրոցներում իրականացված կրթական, սպորտային և մշակությաին միջոցառումների ընթացքը: Նա նշել է, որ մարզի դպրոցների 2024 աշակերտ մասնակցում է առարկայական օլիմպիադաների մարզային փուլին՝ 7 առարկաներից: Մարզի 12 ուսուցիչ մասնակցել է կամավոր վերապատրաստման, որի արդյունքում վերջիններս մինչև 50 տոկոս աշխատավարձի բարձրացում կունենան:  Քննարկվել են տարիֆիկացիոն մատյանների, ուսուցիչների և տնօրենների թափուր հաստիքները համալրելու մրցութային գործընթացի վերաբերյալ և ոլորտային մի շարք այլ ընթացիկ հարցեր:

Մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը հանձնարարել է Ս. Սողոմոնյանին հետամուտ լինել, որպեսզի  դպրոցները զերծ մնան քաղաքական գործընթացներին ներգրավելուց.

Մենք տարիներ շարունակ պայքարել ենք դպրոցները քաղաքականացնելու, կուսակցականացնելու արատավոր բարքերի դեմ և այսօր մենք չունենք իրավունք մեր սկզբունքներից հետ կանգնելու: Մենք չունենք մանկավարժին, ծնողներին, աշակերտներին քաղաքական գործընթացներին ներգրավելու՝ անկախ իշխանական, թե ընդդիմադիր քաղաքական թիմի կողմից: Մարդիկ, իհարկե, որպես քաղաքացիներ կարող են ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, բայց ես ուղղակիորեն հանձնարարում եմ բացառել դպրոցներում որևէ տեսակի քարոզչության, կուսակցական կամ քաղաքական այլ դրսևորումներ,- ասել է մարզպետը:

ՏԻՄ վարչության պետ Հովհաննես Ասատրյանը ներկայացրել է գրանցման ենթակա համայնքային գույքի, իրավական և մասնագիտական հսկողության շրջանակներում իրականացված աշխատանքների և ՏԻՄ ոլորտին վերաբերող այլ հարցեր:

Մարզպետը հանձնարարել է հետևողական լինել, որպեսզի խոշորացման գործընթացով պայմանավորված, ընթացիկ աշխատանքները չտուժեն և համայնքի կողմից բնակիչներին մատուցվող ծառայությունները լիարժեք տրամադրվեն:

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուիզա Ղարիբյանը ներկայացրել է մարզում կրթությունից դուրս մնացած երեխաներին կրթօջախ վերադարձնելու ուղղությամբ իրականացված աշխատանքները, որոնց արդյունքում հաջողվել է 17 երեխայի կրկին ներգրավել կրթական գործընթացներին: Քննարկվել են բաժնի կողմից իրականացված ծնողավարման դասընթացների ընթացքի և ոլորտային այլ հարցեր:

Մարզպետ Ռազմիկ Պերոսյանը հանձնարարել է յուրաքանչյուր ընտանիքի և երեխայի ցուցաբերել անհատական մոտեցում, իսկ մասնավոր դեպքերը զեկուցել առանձին՝ հաշվի առնելով անձնական կյանքին առնչվող տվյալների գաղտնիության հանգամանքը:

Առողջապահության բաժնի պետ Մերի Շահազիզյանը զեկուցել է պատվաստումային գործընթացի, մարզի համաճարակային իրավիճակի, շրջիկ-պատվաստումային կետերի և մարզային բուժհաստատությունների գործունեությանը վերաբերող հարցեր:

Մարզպետը ուսումնասիրել է պատվաստումային ցուցանիշները և հանձնարարել՝ առավել ակտիվ բացատրական աշխատանքներ իրականացնել պատվաստումային  ընդգրկվածությունը բարձրացնելու ուղղությամբ:

Սոցիալական ապահովության բաժնի պետ Կարեն Թաթուլյանը ներկայացրել է մարտական գործությունների ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց զինհաշմանդամ հաշվառելուն ուղղված աշխատանքների ընթացքը, զոհված զինծառայողների ընտանիքների հետ սոցիալական ոլորտին առնչվող հարցերի քննարկման ընթացքը և աջակցության խնդրանքով մարզպետարան դիմած քաղաքացիների հետ իրականացված քննարկումների ընթացքը:

Մարզպետը հանձնարարել է մշտական հատուկ ուշադրության ներքո պահել զոհվածների ընտանիքներին և մարտական գործողությունների մասնակիցներին, վերջիններիս վերաբերող խնդիրների մասին պարբերաբար զեկուցել իրեն, որպեսզի դրանք հնարավորինս շուտ լուծվեն:

Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը ներկայացրել է ՄԱԶԾ, GIZ, Վիստա և այլ կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև մասնավոր ներդրումային ծրագրերին վեաբերող մի շարք այլ հարցեր:

Քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանը զեկուցել է սուբվենցիոն,հրատապ,դպրոցաշինության ծրագրերի ընթացքը: Մարզում իրականացվող 82 սուբվենցիոն ծրագրերից 35-ն ավարտվել են, 9 ծրագիր կավարտվի ընթացիկ շաբաթվա ընթացքում, 5 ծրագիր կտեղափոխվի հաջորդ տարի, մնացածն ընթացքի նեջ են: Հրատապ ծրագրով մարզին պետական բյուջեից հատկացվել է 117մլն դրամ, որի շրջանակներում իրականացվում է 27 ծրագիր՝ 10-ը դպրոցներում 17-ը՝ համայնքներում:

Մարզպետը հանձնարարել է հետևողական լինել իրականացված աշխատանքների որակի նկատմամբ, միաժամանակ ընդգծել է ծրագրերի նպատակային լինելու կարևորությունը:

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը ներկայացրել է գյուղմթերքի տվյալների ամփոփման արդյունքները՝ ըստ տեսակների նախորդ տարվա նկատմամբ դրական և բացասական ցուցանիշների:

Մարզպետը հետաքրքրվել է աշնանացանի տվյալներով, պետական աջակցության ծրագրերից մարզի գյուղատնտեսների ներգրավման ցուցանիշներով:  Նա հանձնարարել է սերտ համագործակցել համայնքների հետ՝ պետական աջակցության ծրագրերի մասին բնակչության առավել լայն շրջանակներին իրազեկելու և նրանց այդ ծրագրերում ընդգրկելու համար:

Անձնակազմի կառավարման բաժնի պետ Գայանե Վարդանյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Մելքոնյանը,իրավաբանական բաժնի պետ Անուշավան Հարությունյանը, ՖՍՏԶ վարչության պետ Նորայր Գալստյանը և քարտուղարության պետ Գարիկ Ներսիսյանն արձանագրել են, որ իրենց ստորաբաժանումներում աշխատանքներն իրականացվել են բնականոն կերպով, խնդիրներ ի հայտ չեն եկել:

Մարզպետը դրական է գնահատել  կատարված աշխատանքները և հորդորել է շարունակել համագործակցված աշխատանքը: