Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս պահին Սիսիանում հանգիստ է

Այս պահին Սիսիանում հանգիստ է
Հայաստան
22:03, 16 ноябрь 2021
Այս պահին իրավիճակը Սիսիանում հանգիստ է, և կրակոցների ձայներ  չեն լսվում։ Այդ մասին Civic.am-ին հայտնեցին Սիսիանի բնակիչներից։

Նա տեղեկացրեց, որ ամբողջ օրը մարտերի ձայներից Սիսիանը դղրդացել է, բայց հիմա, արդեն հանդարտ է և կրակոցների ձայներ չեն լսվում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ 

Դրանից հետո բավականին երկար ժամանակ, ըստ ՊՆ հաղորդագրության, իրավիճակը եղել է ծայրահեղ լարված։ Սակայն քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարեց, որ սահմանին հարաբերակնորեն հանգիստ է, բայց ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։