Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը

Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը
Հայաստան
10:50, 18 ноябрь 2021
Նոյեմբերի 18-19-ին Երևանում տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, ինչի
կապակցությամբ Հայաստան կժամանեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:

Նեղ, ապա ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների
զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր: