Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ նախագահը հնարավորինս արագ կստորագրի ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատելու որոշումը․ Վահան Քերոբյան

ՀՀ նախագահը հնարավորինս արագ կստորագրի ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատելու որոշումը․ Վահան Քերոբյան
Հայաստան
13:24, 18 ноябрь 2021
«Մայր աթոռի խնդրանքը, որ հունվարի 5-ը և 7-ը ևս համարվի ոչ աշխատանքային, քննարկվել է մեր թե թիմի ներսում, թե կուսակցության հետ, և մենք համարել ենք, որ եթե ընդառաջենք Մայր աթոռի առաջարկին, ապա ռեֆորմն ընդհանրապես իր իմաստը կորցնում է։  Այս տեսանկյունից ոչ նպատակահարմար ենք համարել Մայր աթոռի առաջարկն ընդունելը»,- այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա նշեց, որ ոչ աշխատանքային օրերի փոփոխությունների վերաբերյալ տարբեր առաջարկներ են եղել. «Օրինակ, առաջարկներից մեկը՝ սահմանել հաջորդ տարվա ոչ աշխատանքային և աշխատանքային օրերի փոխատեղումները, որը էլի մենք տրամաբանական առաջարկ ենք համարում և դիտարկում ենք դրանց իրականացումը»։   

Նախարարը հիշատակեց, որ ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատելու մասին օրենքի երկրորդ ընթերցման զեկուցումը եղել է, բայց վերջնական քվեարկությունը դեռ չի կայացել. «Ես չեմ կարծում, որ հակասահմանադրական որևէ բան կա այս որոշման մեջ։ Եվ իմանալով ՀՀ նախագահին և իր տրամադրվածությունն աշխատանքի նկատմամբ՝ կարող եմ վստահեցնել, որ նախագահը կստորագրի դա հնարավորինս արագ»։