Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի մարզպետը եղել է Նորավանում և Իշխանասարի տարածքի գյուղերում, այնտեղ խուճապային տրամադրություն չկա. մարզպետի խորհրդական

Սյունիքի մարզպետը եղել է Նորավանում և Իշխանասարի տարածքի գյուղերում, այնտեղ խուճապային տրամադրություն չկա. մարզպետի խորհրդական
Հայաստան
15:49, 18 ноябрь 2021
Երեկվանից համացանցում տարբեր օգտատերեր խուճապային լուրեր են տարածում, թե Սյունիքի գյուղերի բնակիչները լքում են իրենց տները։ Այս առնչությամբ Civic.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանից։ 
Նա նշեց, որ իրենք  որևէ նման ահազանգ չեն ստացել։

«Մարզպետը երեկ եղել է Նորավանում, Իշխանասարի տարածքի  գյուղերում, շփվել բնակիչների հետ, և գյուղերը լքելու տրամադրվածություն և խուճապ այնտեղ չի եղել։

Այդպիսի բան չկա։ Քիչ առաջ էլ մեր մասնագետների հետ խոսեցի, որոնք համայնքների հետ մշտական կապի մեջ են,  նման ահազանգ նրանք  ևս չեն ստացել։ Ասեմ նաև, որ որևէ համայնքապետից ահազանգ չենք ստացել, թե համատարած բնակավայրը լքելու տրամադրություն կա։ Եթե նման բան լինի, մարզպետն անձամբ նորից կայցելի այդ վայրեր և կխոսի բնակիչների հետ»,- ասաց Արմինե Ավագյանը։