Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դպրոցականների ձմեռային արձակուրդի օրերը և տևողությունը հայտնի է․ նախարարի հրամանը

Դպրոցականների ձմեռային արձակուրդի օրերը և տևողությունը հայտնի է․ նախարարի հրամանը
Հայաստան
19:15, 21 ноябрь 2021
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են hանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 արձակուրդների օրերը։
Հրամանի համաձայն, ձմեռային արձակուրդների օրերը․

Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 23-ը ներառյալ։
Երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 23-ը ներառյալ։
3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային արձակուրդները տրվում են 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 9-ը ներառյալ։
Նշենք, որ COVID-19-ով պայմանավորված՝ արձակուրդների օրերը կարող են ապագայում փոխվել։