Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետի որոշմամբ երկու պաշտոնյա է գործուղվում Մոսկվա՝ ՀԱՊԿ խորհրդակցություններից մեկին մասնակցելու

Վարչապետի որոշմամբ երկու պաշտոնյա է գործուղվում Մոսկվա՝ ՀԱՊԿ խորհրդակցություններից մեկին մասնակցելու
Հայաստան
17:16, 22 ноябрь 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Արտակ Պապյանին 2021 թվականի նոյեմբերի 23-25-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) ՀԱՊԿ անդամ պետությունների երկաթուղիների տեխնիկական պատսպարման միասնական համակարգի ստեղծման միջոցառումների իրականացմանն ուղղված միջպետական աշխատանքային խմբի խորհրդակցություններին մասնակցելու նպատակով։

2. Դավիթ Գրիգորյանի և Արտակ Պապյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»։