Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարության մոտ հավաքված մարդիկ պահանջում են ինչ-որ երևակայական փաստաթղթի բովանդակության հրապարակում. Արփի Դավոյան

Կառավարության մոտ հավաքված մարդիկ պահանջում են ինչ-որ երևակայական փաստաթղթի բովանդակության հրապարակում. Արփի Դավոյան
Հայաստան
17:48, 22 ноябрь 2021
Այսօր Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են անցկացրել  «Զարթոնք» և 5165 կուսակցությունները։ Ակցիայի մասնակիցները պահանջում են ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք ինչ-որ փաստաթղթի բովանդակությունը ժողովրդին գաղտնազերծել։

Այնուհետև բողոքի ակցիայի մասնակիցները ընթերցել են կառավարությանն ուղղված իրենց դիմումը, որում մասնավորապես ասված է. «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր սեղանին դրված է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ փաստաթուղթ, որի բովանդակությունը գաղտնի է պահվում։ Փաստաթղթի վերաբերյալ ունենք հիմնավոր կասկածներ, որ ՀՀ-ից թշնամուն են զիջվելու կենսական տարածքներ, ռազմավարական կարևոր բարձունքներ, իսկ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս»։

Այս ակցիայի առնչությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով, որ կառավարության մոտ հավաքված մարդիկ պահանջում են ինչ-որ երևակայական փաստաթղթի բովանդակության հրապարակում՝ ընթացքում խուճապ և անկայունություն տարածելով։

«Սա հավասար է նրան, որ պահանջեն հրապարակել ամռան կեսին ենթադրվող գալիք ձյան չափը։ Այս մարդկանց գործողությունները միտված են երկրի ներսում ներքին անկայունության առաջացմանը, որը ձեռնտու է միայն թշնամի պետությանը»,- գրել է Արփի Դավոյանը։