Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց երեկ զոհված զինծառայող Սուրեն Սաֆարյանի հիշատակը

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց երեկ զոհված զինծառայող Սուրեն Սաֆարյանի հիշատակը
Հայաստան
11:42, 23 ноябрь 2021
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, նիստի մեկնարկին, մեկ րոպե լռությամբ հոտնկայս հագեց՝ երեկ Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանի հիշատակը:

Հիշեցնենք, որ երեկ ժամը 18։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։