Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ  դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Հայաստան / Տարածաշրջան
14:42, 23 ноябрь 2021
Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շերբակովին: 

Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության ընթացքում։ 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։