Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արագածոտնի մարզպետն այցելել է Ապարան համայնք, հանդիպել քաղաքացիների հետ

Արագածոտնի մարզպետն այցելել է Ապարան համայնք, հանդիպել քաղաքացիների հետ
Հայաստան
16:29, 23 ноябрь 2021
Նոյեմբերի 20-ին և 21-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի, մարզպետի տեղակալ Տիգրան Եղիազարյանի, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ Արագածոտնի մարպետ Ռազմիկ Պետրոսյանը Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Լուսագյուղ, Եղիպատրուշ, Նիգավան, Կայք, Վարդենիս, Չքնաղ, Թթուջուր, Ձորագլուխ բնակավայրեր:

Նրանց ուղեկցել  են նաև դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Ապարան համայնքի ղեկավարի՝ ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի առաջնորդ, համայնքի ղեկավարի թեկնածու Էդգար Փարվանյանը և բնակավայրերի վարչական ղեկավարները: 
Համայնքային այցելությունների շրջանակում հանդիպել են բնակիչներին, խոսել իրականացված ծրագրերի, նախատեսված աշխատանքների, համայնքի զարգացման պատկերացումների, կառավարությունից ու տեղական ինքնակառավարման մարմիններից նրանց ակնկալիքների մասին: