Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապօրինի գույք փնտրողները շատ շուտով դատապարտվելու են․ Սեյրան Օհանյանի կնոջ գրառումը

Ապօրինի գույք փնտրողները շատ շուտով դատապարտվելու են․ Սեյրան Օհանյանի կնոջ գրառումը
Հայաստան
17:37, 23 ноябрь 2021
Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Անդրանիկ Քոչարյանը, կարծում եմ, Եվրամիության օրենքների տառին համապատասխան՝ շուտով ԵՄ համապատասխան մարմինների կողմից կկանչվի պատասխանատվության` իր քաղաքացու անձնական տվյալները հանրայնացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելով, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ օտարերկրյա քաղաքացու գույքի հանդեպ ոտնձգություններ կազմակերպելու համար:

ՀԳ. Ապօրինի գույք փնտրողները շատ շուտով դատապարտվելու են»։