Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագահը ՍԴ չի դիմել Օնիկ Գասպարյանի հարցով․ Դիմում ստանալուց հետո ՍԴ-ն կպարզի՝ ժամկետն անցե՞լ է դիմելու, թե՞ ոչ

Նախագահը ՍԴ չի դիմել Օնիկ Գասպարյանի հարցով․ Դիմում ստանալուց հետո ՍԴ-ն կպարզի՝ ժամկետն անցե՞լ է դիմելու, թե՞ ոչ
Հայաստան
12:15, 09 март 2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռևս չի դիմել Սահմանադրական դատարան ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վարչապետի առաջարկի հարցով։ Այս մասին Civic.am-ին հայտնեց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։ 

Նշենք, որ ըստ իշխանության լրացել է Օնիկ Գասպարյանի ազատման հարցով ՍԴ դիմելու ժամկետը, իսկ ընդդիմադիր ուժերի մի ստվարզանգված ու ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը պնդում են, որ վերջին օրը մարտի 9-ն է, այսինքն այսօր։ Ընդգծենք նաև, որ Արա Զոհրաբյանի խոսքով իրենք պատրաստվում են պարտադրել Արմեն Սարգսյանին, որպեսզի վերջինս դիմի ՍԴ՝ Օնիկ Գասպարյանի ազատման վարչապետի առաջարկը հակասահմանադրական ճանաչելու համար։

Մեր հարցին՝ թե արդյո՞ք չի լրացել ժամկետը՝ ՍԴ դիմելու համար, Եվա Թովմասյանը հավելեց, որ ժամկետների հարցը դիմումն ստանալուց հետո Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստի ժամանակ է պարզվում։