Վանո Սիրադեղյանի աճյունը դեռ Հայաստան չի տեղափոխվել, սակայն հայտնի է նրա հոգեհանգստի և հուղարկավորության օրը

Հայաստան
Hraparak.am-ը քիչ առաջ լուր տարածեց, որ իրենց տեղեկություններով՝ գրող, պետական գործիչ, Երևանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի աճյունն արդեն Հայաստանում է։ Նրա աճյունը կամփոփվի իր հայրենի գյուղում՝ Կոթիում։ Լրատվականը, կրկին հղում անելով իր աղբյուրներին, նշել է նաև, որ հուղարկավորության կառավարական հանձնաժողովը արդեն նիստ է հրավիրել, և հուղարկավորության գործողություններն ընթացքի մեջ են։
Civic.am-ը կառավարության իր աղբյուրներից փորձեց ճշտել լուրի իսկությունը, որտեղից մեզ հայտնեցին, որ Վանո Սիրադեղյանի աճյունը դեռևս գտնվում է Վրաստանում, սակայն հայտնի է հոգեհանգստի և հուղարկավորության օրը։ Դեկտեմբերի 3-ին տեղի կունենա Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը, դեկտեմբերի 4-ին` հուղարկավորությունը։
Հիշեցնենք, որ Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին՝ երկարատև հիվանդությունից։
Վովա Հակոբյան