Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ-ն վաղը կքննի «կամավոր-պարտադիր» պատվաստման սահմանադրականության առթիվ ընդդիմադիր պատգամավորների դիմումը

ՍԴ-ն վաղը կքննի «կամավոր-պարտադիր» պատվաստման սահմանադրականության առթիվ ընդդիմադիր պատգամավորների դիմումը
Հայաստան / Իրավունք
16:25, 24 ноябрь 2021
2021 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժ․ 11։00-ին, Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով կքննի «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Այս մասին հայտնում է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասի` սույն գործով որպես պատասխանող կողմեր դատավարությանը ներգրավված են նշված օրենքն ընդունած մարմինը` ՀՀ Ազգային ժողովը և նշված հրամանն ընդունած մարմինը՝ ՀՀ առողջապահության նախարարը։