Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանեցյանի՝ հնարավոր գաղտնալսման մասին հայտարարությունը վերցվել է ուսումնասիրության. Դատախազություն

Վանեցյանի՝ հնարավոր գաղտնալսման մասին հայտարարությունը վերցվել է ուսումնասիրության. Դատախազություն
Հայաստան / Իրավունք
16:43, 24 ноябрь 2021
«Այսօր Apple ընկերությունից նամակ ստացա, որն առնվազն 2 պատճառով որոշեցի հրապարակել»,- այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Վանեցյանը մեղադրել է իշխանություններին ապօրինաբար, իր  անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը խախտելով՝ տևական ժամանակ գաղտնալսման փորձեր իրականացնելու մեջ, որոնք, ըստ Վանեցյանի, ակնհայտորեն կապված են իր քաղաքական գործունեության հետ։ 

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից Civic.am-ը տեղեկացավ, որ Վանեցյանի հայտարարությունը մուտքագրվել է և վերցվել ուսումնասիրության։

Հիշեցնենք, որ սա Արթուր Վանեցյանի առաջին գաղտնալսումը չէ, եթե, իհարկե, այս դեպքում նման բան եղել է։ Արթուր Վանեցյանի՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ գաղտնալսվել և հրապարակվել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ Արթուր Վանեցյանի հեռախոսազանգերը։ Թե ո՞վ էր գաղտնալսել ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցները՝ դեռ պարզված չէ։

Վովա Հակոբյան