Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վանեցյանը, մյուսը, մեկն իր տան դուռը բացե՞ց, մի ղարաբաղցու իր տուն ընդունե՞ց․ քաղաքացի․ տեսանյութ

Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վանեցյանը, մյուսը, մեկն իր տան դուռը բացե՞ց, մի ղարաբաղցու իր տուն ընդունե՞ց․ քաղաքացի․ տեսանյութ
Հայաստան
17:22, 24 ноябрь 2021
«Մի բան գիտեմ իմ ամբողջ կյանքում, որ Դեմիրճյանից հետո մենք էսքան ղեկավարներ ենք ունեցել, ոչ մեկը չի եղել Նիկոլ Փաշինյանի նման»,- Para TV-ի լրագրողի հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը չպե՞տք է հանրությանը տեղեկացնի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ ստորագրվելիք փաստաթղթի մասին, պատասխանեց մի կին։ 

Այնուհետև ինքը հարց ուղղեց լրագրողին՝ ասելով, թե Նիկոլ Փաշինյանը երբ ընտրվեց, և այս երկիրն այդքան աղքատության մեջ էր, ո՞վ օգնեց Նիկոլ Փաշինյանին, լրագրողը կամ իր հայրն օգնեցի՞ն. Նիկոլ Փաշինյանը նստեց աղքատ երկրի տնտեսության վրա։ 

«Ես կուզենայի մի հարց տալ՝ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վանեցյանը, մյուսը, մյուսը, մեկն իր տան դուռը բացե՞ց, մի ղարաբաղցու իր տուն ընդունե՞ց։ Ես եկել եմ դրսից, 11 տարի է՝ օգնում եմ իմ երկրին, այգիներ եմ հիմնել, տալիս եմ բանակին, տալիս եմ ծերանոցներին, տալիս եմ մանկատներին։ Նիկոլ Փաշինյանն ով է, ով չէ, ինձ չի հետաքրքրում, ես գնահատում եմ իր սերը ազգի նկատմամբ, ժողովրդի նկատմամբ, որ ինքն այդ ցավն ապրում է։ Էս ժողովուրդը պարապ է մնացել, ինչի՞ հանգիստ չեն տալիս էդ մարդուն»,- ասաց քաղաքացին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։