Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» դաշինքի կազմակերպած լսումներն ընթանում են յուրայինների շրջանում, կիսադատարկ դահլիճում

«Հայաստան» դաշինքի կազմակերպած լսումներն ընթանում են յուրայինների շրջանում, կիսադատարկ դահլիճում
Հայաստան
12:37, 25 ноябрь 2021
Չնայած արդեն մի քանի օր է՝ ԶԼՄ-ներով տարածվում է, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ են կազմակերպվում, հույժ կարևոր խնդրով լսումներն այս պահին ընթանում են կիսադատարկ դահլիճում և քոչարայանական դաշինքին չի հաջողվել համախմբել հասարակությանը գոնե մի դահլիճի չափով։ Որոշ տեղեկություններով՝ կազմակերպիչ դաշինքը անգամ իր խմբակցության փորձագետներին ու օգնականներին է գործուղել դահլիճ։ 

Ներկայացել են գրեթե նույն դեմքերը, որոնք Քոչարյանին աջակցող ուժերն են ու սատարում էին նրան ընտրությունների ժամանակ։ Մասնակցում են վերջին օրերին փողոցներ փակող Ազատագրական պայքարի պայքարի ներկայացուցիչները՝ Կարին Տոնոյան, Արա Զոհրաբյան և այլն, որոնք անխնա մերժում են իրենց կապը Քոչարյանի հետ և իրենց պայքարը վերքաղաքական հայտարարում։ 

Այդ կարևոր հարցի քննարկման հանդեպ նման վերաբերմունքը նշանակում է մեկ բան․ հանրությունը չի հավատում ու վստահում Քոչարյանի դաշինքի անկեղծությանը։