Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձյուն, մառախուղ, դժվարանցանելի ճանապարհներ

Ձյուն, մառախուղ, դժվարանցանելի ճանապարհներ
Հայաստան
10:21, 26 ноябрь 2021
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները  Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ.

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Սպիտակի ոլորանները բեռնատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Արագածի, Ճամբարակի, Սևանի, Սիսիանի տարածաշրջաններում, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Թալինի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: