Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել վիրավորված գերուն և արցախցի մոլորված քաղաքացուն

Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել վիրավորված գերուն և արցախցի մոլորված քաղաքացուն
Հայաստան
11:19, 26 ноябрь 2021
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել հայազգի երկու քաղաքացու: Տեղեկությունը հայտնում է Սպուտնիկ Ադրբեջանը։ Ըստ հաղորդագրության, Բաքուն հայկական կողմին է փոխանցել Արին Արամյանին, ով վիրավորվել և գերեվարվել էր նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։

Երկրորդ քաղաքացին 21-ամյա Միհրան Մուսայելյանն է, ով նոյեմբերի 23-ին մոլորվել և ձերբակալվել էր Աղդամի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողների կողմից վերահսկվող տարածք անցնելու ժամանակ։ Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը: